Ուկրանիայի Դնեպրոպետրովսկ քաղաքի գերեզմանոցում ուկրաինական իշխանություններն իրականացնում են ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների գաղտնի հուղարկավորությունները:
Կիեւի իշխանությունները շարժվում են՝ չկա մարմին, չկա՝ նաեւ գործ սկզբունքով:
Ուկրաինական իշխանությունները չեն խոստովանում Դեբալցեւոյում ու մյուս ռազմաճակատներում զոհված հազարավոր ուկրաիացի զինծառայողների կորուստը՝ նրանց դասելով անհետ կորածների շարքը, որպեսզի սպանվածների հարազատներին չվճարեն օրենքով հասանելիք փոխհատուցումը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել էր, որ Դեբալցեւոյում զոհվել էր ընդամենը 6 ուկրաինացի զինծառայող, այնինչ, աշխարհազորայինների գնահատմամբ տվյալ շրջանում սպանվել էր 3-3,5 հազար ուկրաինական զինվոր:
Տվյալների համաձայն, մինչեւ այժմ փլատակների տակից հայտնաբերվում են ավելի վաղ սպանված զինվորների մարմինները: