Քաղաքական 

Պուտինը Թուրքիայից վերցնելու է այն, ինչ իրեն պետք է և հեռանա. Գյուլեն

Անկարայի կողմից Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենն Al Arabiya-ի հետ հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ թուրքական իշխանությունները որոշեցին Ռուսաստանի հետ մտերմանալ երկրում կուտակված խնդիրները լուծելու համար:

Նրա կարծիքով, հիմա Թուրքիայում շատ խնդիրներ կան և երկրի իշխանությունները ստիպված են գնացել Ռուսատանի հետ հարաբերությունները կարգավորելուն, քանի որ այլընտրանք ուղղակի չունեն:

Գյուլենին խոսքերով, եթե նախկինում Թուրքիան հակադրվում էր Ռուսաստանին, հիմա ամեն կերպ փորձում է Մոսկվային իր կողմը ձգել. «Ես անձամբ կարծում եմ, որ Թուրքիան Ռուսաստանին դիմեց, քանի որ հայտնվել է փակուղում, որտեղից չի կարողանում դուրս գալ: Ես վստահ եմ, որ Պուտինը շատ խելացի մարդ է և Թուրքիայից կվերցնի այն ինչ իրեն պետք է ու կլքե Անկարային: Թուրքիան ապագայում դեռ բախվելու է այն խնդիրներին, որոնք կան Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառով»,-ասել է Գյուլենը:

Նույն շարքից