Հասարակություն Միջազգային 

Դոնեցկում լիկվիդացվել է դիվերսիոն խումբ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքում աշխարհազորայինները լիկվիդացրել են դիվերսիոն խմբի 3 անդամներին:

 

Տեղեկությունների համաձայն, նրանց վարձել են ուկրաինական ուժայիններն ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Խմբի երեք անդամները Դոնեցկի բնակիչներ են ու գործել են քաղաքի Լենինյան շրջանում:

 

Դիվերսանտները չեն օգտվել ավտոմեքենաներից, այլ նախօրոք ականանետները թաքցնելով հատուկ թաքստոցներում, այնուհետեւ հարմար առիթի դեպքում իրականացրել են բնակչության գնդակոծումը:

Աշխարհազորայինների հաջողվել է պարզել նրանց կորդինատներն ու ձերբակալել, որից հետո բոլոր 3 ահաբեկիչները մահապատժի են ենթարկվել:

 

 

 

 

 

Նույն շարքից