Քաղաքական 

Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային

Հյուսիսային Կորեան պատրաստ է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային որպես պատասխան Կորեական թերակղզում սկսված Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժությունների: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր շտաբի պետը:

«Այս զորավարժությունները, որոնք տևելու են մինչև սեպտեմբերի սկիզբ, կոչված են մշակելու հնարավոր միջուկային հարվածը Հյուսիսային Կորեային՝ իրականացնելով մեր երկիր ներխուժելու պլանը»,-ասված է հյուսիսկորեական պետության բանակի շտաբի պետի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կորեական թերակղզում իրավիճակն այնքան լարված է, որ միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի և  այդ դեպքում Հյուսիսային Կորեան պատրաստ կլինի միջուկային զենքով հարվածել իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն կատարողներին՝ ոչնչացնելով հազարավոր ամերիկացի և հարավկորեացի զինվորների:

Նույն շարքից