Քաղաքական 

Ամերիկացիների կեսից ավելին չեն ցանկանում ընտրել Քլինթոնին կամ Թրամփին

Ամերիկացիների 57 տոկոսը դժգոհ են, որ նոյեմբերի կայանալիք նախագահական ընտրություններում ստիված են լինելու իրենց ձայնը տալ կամ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, կամ հանրապետական Դոնալդ Թրամփին: Այսպիսի արդյունքներ տվել է ABC-ի և The Washington Post-ի կողմից իրականացրած սոցհարցումը:

Վերոնշյալ թեկնածուներից բացի, ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու է ևս երկու գործիչ՝ Հերի Ջոնսոնը և Ջիլ Սթայնը, սակայն ընտրողների 59 տոկոսը կարծում են, որ իրենց ձայնն այդ թեկնածուներին տալով՝ նպաստելու են այն թեկնածուներից մեկի  հաղթանակին, որոնք իրենց ձեռնտու չեն:

Նույն շարքից