Հասարակություն Միջազգային 

Յացենյուկ. Երկրի վալյուտան սպեկուլյանտների ձեռքում է

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական շուկան ապահովված է անրաժեշտ արտարժույթով, սակայն սպեկուլյանտների ակտիվացման պայմաններում գրիվնան արժեզրկվում է, ինչը բացասաբար է անրադառնում երկրի տնտեսության վրա ու նոր ինֆլյացիա առաջացնում:

 

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ միաժամանակ կոշտ քննադատության ենթարկելով Ուկրաիայի Ազգային կենտրոնական բանկի ղեկավարությանը:

Նրա խոսքերով, Ազգային բանկը չի կարողանում վերահսկել իրավիճակը, ինչի հետեւանքով շուկայում սպեկուլյացիաների հետեւանքով առաջացել է խուճապ:

Յացենյուկը ընդգծել է, որ երկրում առկա է անհրաժեշտ վալյուտան, օրեկան իրականացվում է 100-150 միլիոն դոլարի վաճառք, որի զգալի հատվածը հոսում է դուրս կամ վերավաճառվում սպեկուլյանտների կողմից:

 

Վերջում նա կոչ է արել երկրի ֆիննանսների նախարարությանն ու Ազգային բանկին անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել ու թույլ չտալ արհեստական վայրիվերումներ, ինչի հետեւանքով երկրում գրանցվում է գնաճ ու ինֆլյացիա:

 

Նույն շարքից