Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ հանդես է եկել ամենահայտնի համակարգչային խաղերից մեկի հերոսի կերպարով: Խոսքը վերաբերում է Մարիոյին, որը փորձում է ամենակարճ ճանապարհը գտնել Տոկիոյից Ռիո:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի լավագույն պայմանները ստեղծենք 2020 թվականին Տոկիայում կայանալիք Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի համար: Հույս ունեմ, որ Տոկիայի Օլիմպիական խաղերը կհուզեն աշխարհի բոլոր մարդկանց սրտերը»,-հայտարարել է Աբեն՝ խոսելով հաջորդ Օլիմպիական խաղերի մասին: