Թուրքիայի հարավում հարսանեկան արարողության ժամանակ հնչած պայթյունի արդյունքում գրանցված 51 զոհերից առնվազն 22-ը մինչև 14 տարեկան երեխաներ են, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ վիրավորների թիվը հասնում է 70-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ավելի քան 50 մարդու կյանք խլած պայթյունի հեղինակը 14 տարեկան մահապարտ ահաբեկիչ է:
Հավելենք, որ դեռ որևէ խմբավորում չի ստանձնել այս ողբերգության պատասխանատվությունը: