Հասարակություն 

Նյու Յորքում վթարի է ենթարկվել հուլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն

Նյու Յորքում վթարի է ենթարկվել հուլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հավելելով, որ դերասանը եղել է ընկերուհու՝ մոդել Նինա Ագդելի հետ: Վթարի մասնակիցները չեն տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Range Rover-ը, որի մեջ եղել են դերասանն ու մոդելը բախվել է Mini Coope-ի, որի ղեկին կին է եղել:

Ականատեսները պատմում են, որ Դի Կապրիոն շոտ ողջունելի պահվածք է դրսևորել՝ հոգ տանելով ինչպես ընկերոհու, այնպես էլ վթարի ենթադրյալ մեղավորի մասին, ով շատ վախեցած է եղել:

Հավելենք, որ վթարի արդյունքում մեքենաները լուրջ չեն վնասվել:

Նույն շարքից