Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։
Նրանք մեղադրվում են պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք, զինամթերք փոխադրելու և պահելու մեջ։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
«Ազատության» փոխանցմամբ, Վերաքննիչ դատարանը մերժել է նաև «Սանա ծռեր» զինված խմբի անդամներ Հովհաննես Վարդանյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցները փոխելու մասին միջոնդրությունները:
Մանրամասն՝ azatutyun.am