Քաղաքական 

Ով է Ռուսաստանում Թուրքիայի նոր դեսպանը

Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունը հաստատել է, որ Ռուսաստանում Անկարան նոր դեսպան է նշանակել:

Հայտարարության մեջ ասված է, որ դեսպանի նշանակությունը տեղի է ունեցել դեռ հունիսին:

Ինտերֆաքս գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նոր դեսպանը Հուսեյն Դիրիոզն է, որ այս պահին կատարում է Բրազիլիայում Թուրքիայի դեսպանի պարտականությունները:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը նշանակվելու է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար:

Նույն շարքից