Քաղաքական 

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը Թուրքիայում է

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Քյորտիս Սկապարոտտին այսօր՝ օգոստոսի 22-ին, մեկնել է Անկարա: Ինչպես հայտնում է IHA-ն, պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Սկապարոտտին հանդիպում է ունենալու այդ երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարի հետ:

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը հայտարարել էր, թե հույս ունի, որ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիան կշարժվի ճիշտ ուղղությամբ:

Նույն շարքից