Թուրքիայի հարավում հարսանեկան արարողության ժամանակ տեղ ունեցած սարսափելի ահաբեկչության ետևում ամենայն հավանականությամբ կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության ուժերում ունեցած իր աղբյուրին:
Նշենք, որ պգոստոսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասնում է 54-ի, նրանցից 29-ը 4-14 տարեկան երեխաներ են:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունի հեղինակը 14-ամյա պատանի է: