Իրանը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանն այլևս չի օգտվում Համադանում գտնվող ռազմաբազայից Սիրիայում գործունեություն ծավալող ահաբեկիչներին հարվածելու համար. «Ռուսաստանն Իրանում բազա չունի և ռուսական զորքերն այստեղ տեղակայված չեն: Նրանք կատարել են իրենց առաքելությունը, որն ավարտված է»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է dw.com-ը:
Իսկ երեկ երեկոյան Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատել էր Մոսկվային ցուցաբերած անհամեստության համար: Բանն այն է, որ Իրանին դուր չի եկել ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերն օգտագործել են իրանական բազան ահաբեիչներին հարվածելու համար: Իրանի պաշտպանության նախարարն հայտարարել է, որ Թեհրանը Մոսկվային ռազմաբազա չի տրամադրել և ռուսներն Իրանում մշտական հիմունքներով չեն գտնվում: