Հասարակություն 

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Միշա Ալոյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Միշա Ալոյանին Ռիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելու առթիվ՝ նշելով, որ մարզիկ ցուցաբերել է հիանալի տեխնիկա և վարպետություն:

«Հարգելի Միշա Սուրենի, ընդունեք իմ շնորհավորանքները XXXI Օլիմպիադայում հաջող ելույթի առիթով: Դուք արժանիորեն ներկայացրեցիք մեր երկիրը Ռիո դե Ժանեյրոյում»,-ասված է Մեդվեդևի շնորհավորական հաղորդագրության մեջ:

Մեդվեդևը նաև նշել է, որ արծաթե մեդալը պարգև է կատարած աշխատանքի և կամքի ուժի համար:

Նույն շարքից