Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը հաստատել է, որ ռուսաստանցի զինվորականները լքել են իրանական Համադանում գտնվող ռազմաբազան:
Նրա կարծիքով, եթե Թեհրանն ու Մոսկվան ապագայում անհրաժեշտ համարեն բազայի և Իրանի այլ ենթակառուցվածքների օգտագործումը ռուսաստանցի զինծառայողների կողմից, որևէ խնդիր չի կարող առաջանալ:
Ջագարյանը հավելել է, թե Մոսկվան հույս ունի, որ Իրանին և Ռուսաստանին կհաջողվի Սիրիայի հարցում ամրապնդել համագործակցությունը, և ռուսական կողմն արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում դրա համար: