Հասարակություն 

42 ամյա կինը բնակարանից գողացել էր 1.350.000 դրամ և զարդեր

analitik.am

Ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր բնակարանից գողացել են 1.350.000 դրամ, ոսկյա և արծաթյա զարդեր` պատճառելով 3.350.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1973 թ. ծնված Անահիտ Ա.-ն:
Գողոնն ամբողջովին առգրավված է:

Կատարվում է քննություն: 

Նույն շարքից