Հասարակություն 

Գալուստ Սահակյանին վստահեցրել են, որ իր առողջական վիճակը նորմալ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսին հերթական բուժզննությունն է անցել Գերմանիայի կլինիկաներից մեկում։ Նրան վստահեցրել են, որ հիմա իր առողջական վիճակը նորմալ է։

Տարեսկզբին Գրիգորիչին պատուհասած հիվանդությունն ամիսներ շարունակ հետապնդում է նրան, մի քանի անգամ Սահակյանը Գերմանիա ստուգումների է մեկնել, մի շրջան ԱԺ նախագահն աշխատանքի չէր գնում կամ էլ ներկայանում էր, բայց նիստերը չէր վարում, իսկ եթե վարում էր, ինչ-որ բաներ շփոթում էր կամ մոռանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից