Քաղաքական 

Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ կնշանակվի Սամվել Կարապետյանի քենակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին։

Թերթի տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը)։ Նրանք նաև համաքաղաքացիներ են։ Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից և դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից