Հասարակություն 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում դատախազը ծեծի է ենթարկել մեղադրյալին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի դահլիճում գտնվող սպանվածի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ է, դատական նիստի ժամանակ հարձակվել է գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի վրա և ծեծել նրան: Ծեծի հետևանքով վնասվել է մեղադրյալի աչքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից