Քաղաքական 

Անկարան ետ է կանչում Ավստրիայում իր դեսպանին

Անկարան ետ է կանչում Ավստրիայում իր դեսպանին: Այս մասին օգոստոսի 22-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նշվում է, որ դա տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների վատացման ֆոնի վրա և, ինչպես ասել է Չավուշօղլուն, կարիք կա վերանայել այդ հարաբերությունները:

 Չավուշօղլուն նաև հիշեցրել է այն մասին, որ ավստրիական իշխանությունները թույլ ե տվել իրենց երկրի սահմաններում ակցիա անցկացնել Քրդական աշխատավորական կուսակցության ենթադրյալ կողմնակիցներին. «Նորմալ երկկողմ հարաբերություններ ունենալու և համագործակցությունը շարունակելու հիմքեր այլևս չկան»:

Ավելի վաղ ավստրիական կողմը հայտարարել էր, որ Թուրքիան վերածվում է բռնապետական երկրի: Դրան հաջորդեցին նաև թուրքական կողմի հայտարարությունները, որոնց հիմնական մասը ոչ կոռեկտ էին և պարունակում էին վիրավորանքներ ավստրիական իշխանությունների հասցեին:

Նույն շարքից