Քաղաքական 

Մերկելը հանդուրժողականության կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդուրժողականության կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքական ծագում ունեցող քաղաքացիներին. «Արդեն երկար տարիներ Գերմանիայում ապրող թուրքական ծագում ունեցող քաղաքացիներից մենք  հանդուրժողականության բարձր մակարդակ ենք ակնկալում: Դրա համար մենք փորձում ենք բաց լինել և հասկանալ նրանց»,-ասել է Մերկելը  Ruhr Nachrichten-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ կառավարությունը պահպանում է շփումները  ներգաղթյալների հետ:

Թուրքիայի և Գերմանիայի միջև գոյություն ունեցող խնդիրների ֆոնի վրա Մերկելը թուրքական ծագում ունեցող գերամանացիներին  ողջախոհության կոչ է արել. «Գերմանիայում ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, սակայն բոլոր տարաձայնությունները պետք է արտահայտվեն խաղաղ ձևով»,-ասել է նա:

Նույն շարքից