Հասարակություն 

Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

analitik.am

Հունվարի 29-ին, ժամը 13.00-ին, 1980 թ. ծնված Էդիկ Ի.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ մուտքի դռան փականը կոտրելով, Երևանի Հ. Քոչարի փողոցում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութից գողացել են տարբեր տեսակի 22 մարտկոց` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս: 

 

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել 1983 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1967 թ. ծնված Արմեն Թ.-ն և 1982 թ. ծնված Էդգար Ս.-ն:
Արմեն Գ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

 

Կատարվում է քննություն:

Նույն շարքից