Հասարակություն 

Խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի շինանյութ

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:



Առերևույթ հանցագործություն կատարած անձն այցելել է շինանյութերի վաճառքով զբաղվող ընկերության՝ երկու տարբեր հասցեներում գործող խանութներ և ներկայանալով մի դեպքում որպես բանկի շինարարության գծով պատասխանատու, իսկ մյուս դեպքում՝ ընկերության մատակարար խանութների աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ հափշտակել է ընդհանուր առմամբ 2.535.000 ՀՀ դրամի շինանյութ:

Նախաքննության ընթացքում ստացվել է ընկերությանը պատկանող խանութների անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է շինանյութերը ձեռք բերած անձը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:



Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Նույն շարքից