Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հայտարարել է, որ ցնցված է սիրիական Հալեպում հումանիտար աղետի չափերից և սուր քննադատութւան է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու Ռուսաստանի ղեկավարությանը. «Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, սարսափելի է, դա հումանիտար աղետ է: Հալեպում գտնվող փոքրաթիվ բժիշկներից եկող օգնության խնդրանքները շոկ են առաջացնում»,-ասել է գերմանական կառավարության ղեկավար Passauer Neue Presse-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Մերկելը նաև ասել է, թե Ասադի և Ռուսաստանի առաջարկը, որ պետք է օրվա մեջ 3 ժամ ժամանակով դադարեցնել կրակը մարդկանց օգնելու համար, բավարար չէ. «Հաշվի առնելով մարդկանց վիճակը, դա ցինիկություն է: Բոլոր միջազգային կազմակերպություններ են խոսում այն մասին, որ այդ ժամանակը բավարար չէ, օգնության կարիք ունեցողներին օգնելու համար: Պետք է շաբաթական առնվազն 48 ժամ հրադադար լինի, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կողմից»: