Հասարակություն 

Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հանցավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման  մեջ:

104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 10 տարի ազատազրկման, 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ՝ 2 տարի ժամկետով:

Վերջնական պատիժ սահմանվեց ցմահ ազատազրկումը:

Նույն շարքից