Քաղաքական 

Բիլ Գեյթսի կարողությունը հասել է ռեկորդային 90 միլիարդ դոլարի

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը հասել է ռեկորդային 90 միլիարդ դոլարի, որը կազմում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 0,5 տոկոսը, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով որ ամերիկացու կարողությունը ռեկորդային ցուցանիշի է հասել ուրբաթ օրը:

Bloomberg Billionaires Index-ի տեղեկություններով, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Ամանսիո Օրտեգան արդեն 13,5 միլիարդ դոլար ավելի քիչ ունի քան՝ Գեյթսը:

Հավելենք, որ Բիլ Գեյթսը այս տարի մարտի 1-ին Forbes-ի վարկածով գլխավորել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Նույն շարքից