Հասարակություն 

Ռուսաստան-Հայաստանի գազատարի պայթեցումը ձեռնտու կլիներ Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն չի բացառում, որ հայ-ռուսական գազատարի պայթեցումը ձեռնտու կլիներ Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական Օդեսսայի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Դժվար չէ  հասկանալ, որ երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ անկայանությունը շատ ձեռնտու կլինի Սաակաշվիլիին և վերջինիս կուսակցությանը: Ես չեմ կարող ուղիղ մեղադրել նրանց ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սակայն  նրանք կարող էին ունենալ նման միտք»,-ասել է Կոբախիձեն:

Օգոստոսի 22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ կանխել է Ռուսաստան-Հայաստամի գազատարի պայթեցումը, ձերբակալվել է 7 մարդ, որոնցից մեկը ոստիկան է:

Նույն շարքից