Հասարակություն 

Պերմյակովը կարող է տեղափոխվել Ռուսաստան. Ինտերֆաքս

Ավելի քան մեկ ժամ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը կարող է տեղափոխվել Ռուսաստան իր պատիժն այնտեղ կրելու համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ նշելով, որ Ավետսիյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղավոր ճանաչված զինծառայողի մասով նման որոշում կարող է ընդունվել  ռուսական դատարանի որոշմամբ և ՌԴ Արդարադատության նախարարության միջնորդությունից հետո:

«Այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի, Պերմյակովը կարող է դիմել ռուսական դատարանին՝ խնդրելով թույլ տալ իրեն պատիժը կրել Ռուսաստանում: Դրանից հետո դատարանը համապատասխան հարցով պետք է դիմի Ռուսաստանի Արդարադատության նախարարությանը, որը քայլեր կձեռնարկի դրա համար»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ այդ գործընթացի համար կա համապատասխան իրավական բազա՝ հիմնված  միջազգային իրավական համաձայնագրերի վրա:

Նույն շարքից