Ամերիկյան Չիկագոյի դպրոցներից մեկի սևամորթ ուսուցիչն աշակերտներին 4-րդ դասարան տեղափոխվելու առիթով շնորհավորել է ռեփ կարդալով: Տեսանյութը հրապարակվել է Ty Gotham-ի YouTube-յան էջում:
Իր կատարման ընթացքում Դուեյն Ռիդն ասում է, որ դպրոցում սովորելը, չնայած դժվարություններին, հաճելի է. «Մենք լավ ժամանակ կանցկացնենք, անգլերեն կսովորենք, և դուք լավ գնահատականներ կստանաք»:
Հավելենք, որ երեխաների հետ այդկերպ շփվելը դուր է եկել համացանցի օգտատերերին: