Հասարակություն 

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, անհետ կորածների՝ 100-ի

La Repubblica-ի տեղեկություններով, Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի: Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա նրանց թիվը հասնում է 100-ի:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ով այցով գտնվում էր Պալերմոյում, արդեն վերադարձել է Հռոմ, որպեսզի անձամբ վերահսկի որոնողափրկրարարական աշխատանքները և տուժածներին օգնություն ցուցաբերելը:

Հավելենք, որ դեռ տեղեկություններ չկան՝ Իտալիայում երկրաշարժից տուժածնների մեջ հայեր կան, թե՝ ոչ:

Նույն շարքից