Քաղաքական 

ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայում է

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում, հայտնում է NTV-ն:

Թուրքիայում գտնվելու ընթացքում Բայդենը հանդիպումներ է ունենալու թուրքական խորհրդարանի խոսնակի և  վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ:

Այդ հանդիպումներից հետո ԱՄՆ փոխնախագահին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Օգոստոսի 25-ին Բայդենը կլքի Թուրքիան:

Նույն շարքից