Ռազմական Հասարակություն 

Թուրքական տանկերը ներխուժել են Սիրիա

Մի քանի ժամ տևած կրակահերթից հետո թուրքական 10 տանկ ներխուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Ջարաբլուս,  հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ այս գիշեր թուրքական զինված ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի սկսած օպերացիայի արդյունքում ոչնչացվել է արդեն ավելի քան 80 թիրախ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սկսված օպերացիայի նպատակն է ոչնչացնել ԻՊ-ից և սիրիական քրդերից եկող վտանգը: Նա նաև նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում Անկարան պատրաստ է համագործակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային կոալիցիայի հետ:

Նույն շարքից