ԱՄՆ-ի կողմից Ֆաթուլահ Գյուլենին Թուրքիային հանձնելուց հրաժարվելը խանգարելու է Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը:
«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են, և Գյուլենին չհանձնելը օգուտ չի բերելու այդ հարաբերություններին»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական կողմը մի քանի անգամ պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին՝ պահանջելով հանձնել Անկարայի կողմից Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Գյուլենին: Սակայն ամերիկյան կողմը հրաժարվում է դա անել: