Այն դեպքում, եթե Սիրիայի տարածքային ամբողջականության համար սպառնալիք լինի, Անկարան ամեն ինչ կվերցնի իր ձեռքը և կպահպանի Սիրիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը:
Էրդողանը նշել է, որ այս գիշեր սկսված ռազմական օպերացիան նախ և առաջ նպատակ ունի ապահովել թուրք-սիրիական սահմանի անվտանգությունը, իսկ հարվածները հասցվելու են ԻՊ-ին ու սիրիական քրդերին, որոնք Անկարայի կարծիքով Քրդական աշխատավորական կուսակցության դաշնակիցներն են:
Ինչ վերաբերում է սիրիական քրդերի դիրքորոշմանը, ապա նրանք արդեն հասցրել են հայտարարել, որ թուրքական օպերացիան օկուպացիա է: