Հասարակություն Միջազգային 

Հերթական հումանիտար ավտոշարասյունը ժամանել է Դոնբաս

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանյան շուրջ 170 բեռնատարներ Դոնբաս են հասցրել հերթական հումանիտար օգնությունը:

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ Լուգանսկի ու Դոնեցկի առավել տուժած շրջանների կտրամադրվի 1,8 հազար տոննա հումանիտար օգնություն:

 

Ավտոշարասյան 80 բեռնատարները կշարժվեն դեպի Լուգանսկ, իսկ մյուս մասը՝ Դոնեցկ: Օգնությունը նախատեսվում է բաժանել հավասարաչափ:

 

Դոնբասի բնակչությանը կհատկացվի պահածոյացված ձկնեղեն, մսամթերք, շաքարավազ, ալյուր, կաթնամթերք, դեղորայք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպես նաեւ՝ գրքեր աշակերտների ու ուսանողների համար:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի հումանիտար ավտոշարասյունը փետրվարի 20-ին հումանիտար օգնություն եր հատկացրել Դեբալցեւոյի բնակիչներին:

 

 

 

 

Նույն շարքից