Հասարակություն 

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Իտալիայումայս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցչին:

Նշենք, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Իտալիայի մի շարք քաղաքներում, իսկ էպիկոնտրոնը գտնվում է Ռյետի նահանգում՝ 4 կմ խորության վրա:

Վնասվել են մեծ թվով շինություններ, ճանապարհներ, կամուրջներ: Փլատակների տակ դեռ մեծ թվով մարդիկ կան:

Նույն շարքից