Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է թուրքական զորքերի օպերացիան, որոնք հատել են երկու երկրների սահմանը և ներխուժել սիրիակա տարածք: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Տարածված հայատարարության մեջ ասվում է, որ Դամասկոսը դատապարտում է իր տարածք թուրքական տանկերի ներխուժումը, որը տեղի է ունեցել միջազգային կոալիցիայի օգնությամբ: Սիրիական իշխանությունները կատարվածը որակում են, որ սեփական ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն: