Հասարակություն 

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 24-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի դարպասների մոտ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են սահնօձ և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ փակուղու տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնությունը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից