Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ոստիկանությունը Ազգային բանկի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին:
Այդ մասին հայտնել է ուկրաինական արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն:
Լրատվամիջոցների տվյալներուվ, ցուցարարների հետ բախման հետեւաքով կան տուժողներ: Բացի այդ, ցուցարարների ցրման գործողություններին մասնակցել են նաեւ ազգայնական ջոկատների ներկայացուցիչները:
Ցույցի մասնակիցները պահանջել են Ազգային բանկի ղեկավարության հրաժարականը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի տնտեսությունը, կապված նրա միջազգային պահուստների սպառման հետ, հայտնվել է խորը ճգնաժամում, ինչի հետեւանքով երկրում գրանցվել է գրիվնայի արժեզրկում ու գնաճ, որից անմիձապես հետո Ազգային բանկը սահմանափակումներ է մտցրել արտարժույթի գնումների նկատմամբ: