Հասարակություն Միջազգային 

ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել ասորի պատանդներին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությքունը,«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի վաղ պատանդ վերցված քրիստոնյաներին:

 

 Խոսքը 15 ասորիների մասին է, որոնց իսլամիստները ավելի վաղ պատանդ էին վերցվել:

 

Զանգվածային սպանդը տեղի է ունեցել Սիրիայի Էլ - Հասիկա նահագնում: Նրանց սպանդը հաստատել է Իրաքի հյուսիսում օգնության քրիստոնեական ծրագրի ներկայացուցիչը:

Շաբաթվա սկզբին իսլամիստները հարձակվել էին Սիրիայի ասորական գյուղերի վրա, սպանել էին տասնյակ խաղաղ բնակիչների, հրկիզել նրանց տները, եկեղեցիները: 1000-ից ավելի մարդ ստիպված էր եղել փախչել հարևան քաղաքներ, որ Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի վերահսկողության տակ են: Նրանք նաև բազմաթիվ գերիներ էին վերցրել, տարբեր աղբյուրներով՝ 200 և ավելի:

 

 

Նույն շարքից