Հայաստան Հասարակություն 

ՀՀ ոստիկանություն, Հանրապետությունում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ մաքսանենգության` 1-ական, խարդախության եւ յուրացման 3-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 6 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից