Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լոնդոնի դատարանը, անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար բրիտանական փոփ- երգիչ Հերի Գլիտերին դատապարտել է 16 տարի ազատազրկման:
Հետաքննության տվյալներով երգիչը 1975-1980թթ.-ին սեռական հարաբերություններ է ունեցել 13 ու ավելի ցածր տարիքի դեռահաս աղջիկների հետ, կատարել է 10-ամյա անչափահասի բռնաբարության փորձ ու ոտնձգություններ իրագործել մի քանի անչափահասների նկատմամբ:
70-ամյա Երգիչը չի ճանաչել իր մեղքը:
2005թ.-ին Վիետնամում նա մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել ու դատապարտվել էր 3 տարով: