Հասարակություն 

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը

Forbes հեղինակավոր ամսագրի հրապարակած Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան: Inteco Management ընկերության ղեկավարի կարողությունն այս անգամ գնահատվել է 1,1 միլիարդ դոլար:

Ցանկում առաջին անգամ հայտնվել են մի շարք կանայք, որոնց թվում են ռուսաստանցի օլիգարխ Դմիտրի Ռիբոլովլյովի նախկին կինը՝ Ելենան, ում կարողությունը գնահատվում է 600 միլիոն դոլար (նա երկրորդ հորիզոնականում է) և Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Իրինան՝ 300 միլիոն դոլարով (6-րդ հորիզոնական):

Ցանկում հայտնվել են նաև Wildberries-ի հիմնադիր Տատյան Բակալչուկը՝ 500 միլիոն դոլարով, «Прогресс-Капитал» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Օլգա Բելյավցևան՝ 400 միլիոն դոլարով, «Содружество» ընկերության սեփականատեր Նատալյա Լուցենկոն՝ 325 միլիոն դոլարով, և այլն:

Նույն շարքից