Հասարակություն 

Պայթյուն Թուրքիայում. Զոհվել է 9 ոստիկան,վիրավորվել՝ 45-ը

Թուրքական Շիրնակի Ջիզրա քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած հուժկու պայթյունի արդյունքում առնվազն 9 ոստիկան է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասնում է 45-ի, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Նախնական տեղեկություններով,պայթել է ականապատ ավտոմեքենա: Հայտնվում է նաև, որ տուժել են մի քանի շինություններ:

Հավելենք, որ Շիրնակը գտնվում է Իրաքի հետ սահմաին: Այնտեղ կա նաև քուրդ բնակչություն:

Նույն շարքից