Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի: Բացի դրանից, ինչպես հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունից, հիվանդանոցում գտնվող ավելի քան 380 տուժածներից որոշների վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Ավելի վաղ հայտնվում էր 250 զոհի ր 365 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Իտալիայում ավերիչ երկրաշարժը տեղի ունեցավ օգոստոսի 24-ին:
Երկրի վարչապետն արդեն հայտարարել է, որ երկրաշարժի գոտու բնակիչները որոշ ժամանակ ազատվելու են հարկերից: