Եվրոպայի Խորհրդի փորձագետները շուտով հանդիպելու են թուրքական իշխանությունների հետ և քննարկելու են Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի քննությունը: Այս մասին Welt-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է այդ հարցում համագործակցել ԵԽ-ի հետ:
«Թուրքիայն պատրաստ է համագործակցել Եվրոպայի Խորհրդի հետ, եվրոպացիներն իրենց ներդրումը պետք է ունենան»,-հայտարարե է նա:
Յագլանդը նաև հավելել է, որ Եվրոպայում պետք է սկսեն լուրջ ուշադրություն դարձնել ակտուալ խնդիրների վրա. «Մենք պետք է խոսենք թուրքերի հետ, այլ ոչ թե նրանց մասին՝ հենվելով մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվեցիայի վրա»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբներին Անկարա կատարած իր այցի ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ էր արել թուրքական իշխանություններին հարգել օրենքները հեղաշրջման փորձը քննելու ժամանակ: