Հասարակություն 

Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մոսկվայում Սիթիբանկի մասնաճյուղը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանին:

Ինչպես ասված է տարածված հաղորդագրության մեջ, Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու և ավելի անձնանց պատանդառության և առարկան որպես զենք կիրառելու հոդվածներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանն այսօր որոշելու է Պետրոսյանի խափանման միջոցի հարցը:

Հավելենք, որ գործարարին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից