Հասարակություն 

ՌԴ-ում ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են հոսպիտալացվել

analitik.am

Փետրվարի 28-ին` ժամը 02;00-ին, ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00:15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը և «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը, ինչից Նալչիկի և Զալսկիի ԲԿ-ներ  են հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) և Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.):



Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից