Քաղաքական 

Եվրոպայի անվտանգության համար լուրջ սպառնալիք կա. Շթայնմայեր

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգության համար լուրջ սպառնալիք կա և առաջարկում է վերականգնել վերահսկողությունը զենքի նկատմամբ: Frankfurter Allgemeine Zeitung-ում լույս տեսած հոդվածում Շթայնմայերը արձանագրում է, որ տարբեր բլոկների միջև առճակատումը, որը հաղթահարված էր համարվում, կրկին ակտուալ է:

Նրա խոսքերով,  Ղրիմի անեքսիայով Ռուսաստանը կասկածի տակ է դրել անվտանգության եվրոպական կառուցվածքը: Ի հայտ են եկել առճակատման նոր ձևեր, աճել է նոր տեխնոլոգիաների դերակատարումը. «Եվրոպային զինվելու նոր արշավ է սպառնում»,-նշել է նա:

Շթայնմայերը կարծում է, որ  ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հետ պետք է նոր բանավեճեր սկսել Եվրոպայում զենքի սովորական տեսակների նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Նույն շարքից